Գեղարքունիքի Երկրագիտական Թանգարան
1952թ-ին հիմնադրվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը։ Թանգարանը ունի ավելի քան 8427 թանգարանային ցուցանմուշ։ Թանգարանում կարելի է ծանոթանալ Գեղարքունիքի մարզի պատմության մասին հին քարի դարից մինչև մեր օրեր եղած ժամանակահատվածը։ Ներկա պահին ցուցադրության է դրված 2318 ցուցանմուշ, որոնք գտնվում են 6 սրահներում։ Երկրագիտական թանգարանի հնագիտության բաժնում պահվում են քարե աշխատանքային գործիքներ, հնագույն աղորիք և խարիսխ, բրոնզե դաշույններ, տարատեսակ զարդեր։ Մեծ կարևորություն է ներկայացնում Ուրարտուի արքա Ռուսա առաջինի սեպագիր արձանագրությունը և Հայոց թագավոր Արտաշես Առաջինի սահմանասյունը՝արամեատառ արձանագրությամբ։ Ինչպես նաև ցուցադրությանն է ներկայացված խոյի պատկերով քարե սափորը և այլ արժեքավոր իրեր, որոնց քանակը հատում է 600-ը։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00
Ընդմիջում՝ 13:00-14:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Հայերեն էքսկուրսիայի արժեքը 1000 դրամ է։
Մուտքի տոմս - 100 դրամ։
Մուտքի տոմս օտարերկարցու համար - 500 դրամ: